Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի էջում գրում է․ «Երկիրը խայտառակ վիճակում է, բայց Հայաստանին դավաճան վիժվածքը պարտադրեց արտահերթ ընտրություններ: Այո, այստեղ կա միացյալ ընդդիմության մեղքը, որը ցավոք, միացյալ չգտնվեց այդ կուտը քննարկելու հարցում:
Եվ այսօր տեղի է ունենում այն, ինչի մասին զգուշացնում էի. այս վիճակում Հայաստանում ընտրություններ չէր կարելի անցկացնել: Սրա ղեկավարման օրոք ընտրությունների գնալ չէր կարելի:
Ավաղ, ունենք այն, ինչ ունենք:
Սիրելի ժողովուրդ,
Այս իրավիճակում գոնե պահպանենք տարրական շնորհքը, պարկեշտությունն ու պատիվը: Իրար հետ ճանապարհ ացնելուց հետո ընտրությունների պատրվակով մեզ կրկին փորձում են պառակտել:
Մոլեռանդորեն և ամեն գնով մի՛ տրվեք ընտրական տենդին: Մի՛ մոռացեք, որ մի քանի տարի կամ ամիս առաջ բոլոր իրական ընդդիմադիրներով միասին էինք, կողք կողքի: Մի՛ հատեք տարրական արժանապատվության սահմանները:
Ընդդիմադիր և ոչ մի ուժ միայնակ, ցավոք, հաղթել չի կարող: Տեղ թողեք կրկին միասնական լինելու համար:
Հունիսի 20-ից հետո գալու է հունիսի 21-ը ու էլի բազում օրեր:
Այսօրվա մանր-մունր ժուլիկությունները կարող են թողնել անհարթելի, թարմ կնճիռներ ու դառը հետնահամ:
Չմոռանանք մեր գլխավոր նպատակի մասին.
Հայաստան՝ առանց Նիկոլ: Հայաստան՝ Նիկոլից հետո:
Պատիվ ունեմ»։