ՀՀ հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Նորագույն պատմության ընթացքում մեզ չի հաջողվում ստեղծել Հզոր, Մրցունակ և Արդար Հայկական Պետություն, քանի որ`
ա/ մեր հասարակության ԲՈԼՈՐ շերտերում բացակայում են համակարգային պետական մտածելակերպն ու անձնական պատասխանատվությունը և, որպես հետևանք, չունենք ԻՐԱԿԱՆ պետական կառավարիչներ.
բ/ չեն մշակվել Հայկական Պետության Կառավարման Մոդելը և Զարգացման Համալիր Ծրագիրը:
Հաշվի առնելով վերոնշյալը, մշակվել են Հայկական Պետության Կառավարման Մոդելը և Զարգացման Համալիր Ծրագրի հիմնադրույթներն, ինչպես նաև ս.թ. հունվարից մեկնարկել է ազգային պետական կառավարիչների ձևավորման գործընթացը 5 խումբ պահանջներին համապատասխան`
– բարոյական.
– համակարգային մտածողության.
– պրոֆեսիոնալ կառավարման.
– ազգային.
– կամային:
ՄԻԱՅՆ նման որակներով օժտված պետական կառավարիչներն են ի զորու լուծել Հզոր, Մրցունակ և Արդար Հայկական Պետության ստեղծման գերխնդիրը:
ՀՀ հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ`
Հարություն Լևոնի Մեսրոբյան»։