կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-10 20:32
Սպորտ

«Հայաստանի հավաքականի ներուժի մասին իրական պատկերացում չունենք»․Տումբակովիչ

«Հայաստանի հավաքականի ներուժի մասին իրական պատկերացում չունենք»․Տումբակովիչ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ԱԱ-2018-ի ընտրական փուլի Չեռնոգորիայի հետ խաղից առաջ լրագրողների հետ հանդիպեցին Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը եւ Մոնտենեգրոյի հավաքականի մարզիչ Լյուբիշ Տումբակովիչը։

Տումբակովիչը նշեց, որ Հայաստանի հավաքականի ներուժի մասին իրական պատկերացում չունի․  «Հայաստանը նախորդ խաղերում լավ արդյունք չի գրանցել, բայց որոշ դեպքերում ձեր հավաքականի բախտը չի բերել, դա ասելով նկատի ունեմ, որ վերջին երկու խաղերում  Հայաստանի հավաքականն արժանացել է կարմիր քարտի, այդ պատճառով ձեր հավաքականի ներուժի մասին իրական պատկերացում չունենք։ Մենք կփորձենք լավ խաղ ցուցադրել, հուսով եմ՝ կհասնենք մեր նպատակին »,- հայտարարեց Տումբակովիչը։