Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործին նախորդող որոշակի պրոցեսներ եմ պատմել, որոնց մասին տեղյակ եմ եղել, և որոնք, հնարավոր է, փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ դուրս գալով դատարանից, ուր հրավիրվել էր հարցաքննության վկայի կարգավիճակով նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի և ԱՆ նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով։
«Վկայի կարգավիճակով էի հրավիրվել, բավականին երկար պատասխանեցի կողմերի հարցերին»,- ասաց նա։
Արսեն Թորոսյանը նշեց, որ կարծում է՝ նոր հանգամանքներ ի հայտ եկան։
«Ցուցմունքս սկանդալային չեմ կարող բնորոշել, բայց կարծում եմ, որ նոր հանգամանքներ ի հայտ եկան և դատարանը կորոշի՝ ինչ անել դրանց հետ»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով նախարարի նախկին տեղակալին առաջադրված մեղադրանքին՝ կաշառք վերցնելու հանգամանքին, նախարարն ասաց. «Ենթադրում եմ, որ կան փաստական հանգամանքներ կաշառք վերցնելու վերաբերյալ, դա դատարանը կորոշի: Ես այն ժամանակ էլ դատապարտել եմ նման գործելաոճը և հիմա վերահաստատում եմ. առողջապահության նախարարության որևէ աշխատակից իրավունք չունի ֆինանսական հարաբերությունների մեջ մտնել: Այդ մասին ես միջնորդավորված փոխանցել եմ նաև Ռազմիկ Աբրահամյանին՝ նշելով, որ դա անընդունելի է»:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք։ Իսկ մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել՝ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու համար։ Աբրահամյանն ընդունել է մեղքը։
Մանրամասն՝ տեսանյութում․