|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Թուրքիայի հյուսիս-արևմտյան Սաքարիա նահանգի Հենդեք շրջանում գտնվող հրավառության գործարանում տեղի է ունեցել պայթյուն: Ընկերության ղեկավարությունից հայտնում են, որ պայթյունի պահին 150-ից 200 մարդ գտնվում էր արտադրավայրում. հայտնում է Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ պայթյունի ձայնը հստակ լսելի էր ձեռնարկությունից նույնիսկ 50 կմ հեռավորության վրա: Դեպքի վայր են ժամանել բուժանձնակազմ և փրկարարներ: Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով տուժել է 73 մարդ, 2-ն էլ մահացել են: Զոհերի և վիրավորների թիվը գնալով ավելանում է։
Պայթյունի պատճառները դեռ չեն հաստատվել: