Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի առաքելությունից դուրս գալու մասին՝ դատապարտելով Թուրքիայի կրկնակի խաղը. հայտնում է Le Figaro-ն:
Պարբերականը նշում է, որ Ֆրանսիան հայտարարել է Միջերկրական ծովում «Ծովային պահակ» գործողության համար հատկացվող միջոցների «ժամանակավոր» դուրսբերման մասին:
Ֆրանսիական Le Courbet ֆրեգատի մասնակցությամբ լուրջ միջադեպից ավելի քան երկու շաբաթ անց Ֆրանսիայի և Թուրքիայի միջև լարվածությունն աճում է: Թուրքիայի երկակի խաղը և ագրեսիվ պահվածքը խստորեն դատապարտվել է Փարիզի կողմից:
Հայտնի է, որ 2020 թվականի հունիսի 10-ին ֆրանսիական ֆրեգատ Le Courbet-ը «Ծովային պահակ» գործողության շրջանակներում փորձել էր խուզարկել թուրքական նավը, որը կասկածվում է Լիբիա զենք տեղափոխելու և ՄԱԿ-ի էմբարգոն խախտելու մեջ: Երեք թուրքական ֆրեգատների ուղեկցությամբ նավը, որոնք «կապված են» ՆԱՏՕ-ի գործողությունների հետ, հրաժարվեցին կատարել հրամանը:
«Սա մեկանգամյա իրադարձություն չէ», - հայտարարել են Ֆրանսիայի իշխանությունները՝ վկայակոչելով Թուրքիայի այլ նավերի կողմից նմանատիպ խախտումների ցուցակը:
Հանդիպելով ֆրանսիական մեղադրանքներին`Անկարան որոշեց դիմել սպառնալիքների:
«Առանց Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ն չի լինի», - նախազգուշացրել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Հաքի Մուսային: