|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգի հարցերից է «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոց» հիմնադրամին 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով շուրջ 555 մլն դրամ արժողությամբ անշարժ գույք տրամադրելը։ Այս մասին ասվում է ՀՀ կառավարության որոշման նախագծում։
Կառավարությունը ՀՀ սեփականությունը հանդիսացող, Երևան քաղաքի Բուռնազյան 37 հասցեում գտնվող, 555,526,473 դրամ գնահատված արժեքով և 3,526.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքերը, 739,379 դրամ գնահատված արժեքով և 13 քառ. մետր ընդհանուր մակերեսով կաթ¬սա¬¬յատունը, 1,848,480 դրամ գնահատված արժեքով 11 քառ. մետր (22 խոր. մետր) և 49.4 քառ. մետր (77.5 խոր. մետր) մակերեսով պարիս¬պ¬ները և 195,275,000 դրամ գնահատված արժեքով և 0.486831 հեկտար մակերեսով հողատարածքը 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրի «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոց» հիմնադրամին: