Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը գրում է.
«HERITAGE FOUNDATION. ՕՐՀՆԱՆՔ ԹԵ՞ ՆԶՈՎՔ
Այսօր հերթական «աննախադեպ» ուրախ լուրը ստացանք. Heritage Foundation-ը բարելավել է Հայաստանի դիրքերը այն համարելով աշխարհի 34-րդ ազատ տնտեսությունը: Այս լուրն ավետելիս մեր իշխանությունները մոռացան նշել, որ 2003-ին նույն Heritage Foundation-ը Հայաստանը համարել է «տարածաշրջանի ամենաազատ տնտեսությունը»: Համեմատության համար, 2020 թվին Հայաստանի տնտեսությունը գնահատվել է «մի փոքր ավելի բարձր, քան տարածաշրջանի միջինը»: Սա էլ մի կողմ, 2006-ին Heritage Foundation-ը Հայաստանի տնտեսությունը համարել է աշխարհի 27-րդ ազատ տնտեսությունը, իսկ 2020-ին՝ 34-րդը: Ճիշտ է, 157 երկրներից 27-րդը, բայց չեմ կարծում, որ 14 տարիների ընթացքում ցանկում ընդգրկված երկրներն ազատության առաջամարտիկներ են եղել:
Հիմա մի կողմ թողնենք գնահատումները և փորձենք հասկանալ ինչ է իրենից ներկայացնում Heritage Foundation-ը (Ժառանգություն հիմնադրամը): Heritage-ն ամերիկյան պահպանողական հիմնադրամ է, որի հիմնարար արժեքներն են ազատ ձեռնարկատիրությունը, սահմանափակ կառավարությունը (limited government), անհատական ազատությունը, ավանդական ամերիկյան արժեքները և հզոր ազգային պաշտպանությունը: Վերջին երկու արժեքները թողնենք մի կողմ, դրանք Հայաստանին չեն վերաբերվում: ԳՆահատման չափորոշիչներից մեկը պետական ծախսերն են. ինչքան պետական ծախսերը քիչ (չշփոթեք պետական համակարգի աշխատավարձերի հետ), այնքան լավ: Ինչքան պետությունը քիչ սոցիալական է, այնքան տնտեսությունն ազատ է: Եթե ուզում ենք, որ պետությունն առաջնորդվի «ամեն մեկն իր համար» սկզբունքով, ուրեմն կեցցե Heritage Foundation-ը:
Նաև անդրադառնանք, թե ինչ կարծիք ունի հիմնադրամը արցախյան ազատամարտի վերաբերյալ: «Հարևան Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի և այլ տարածքների 25 տարվա բռնազավթումը....» ("Armenia’s 25-year occupation of neighboring Azerbaijan’s Nagorno–Karabakh region and other territories ..."): Ահա ձեր գովերգած Heritage Foundation-ը: Իմ խորին համոզմամբ, այս հիմնադրամի բարձր գնահատականն ընդհանրապես գովասանք չէ, այլ լրիվ հակառակը»: