Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացավ Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպումը, որից հետո հանդիպման արդյունքներով ՀՀ Կառավարությունը տարածեց հայտարարություն, որում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և, որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ»։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ընթացքում արված արձանագրումներին, նշեց՝ Փաշինյանը համաձայնելով հղում անել Ալմա Աթայի հռչակագրին, փորձել է, իր պատկերացմամբ, Արցախից իր հրաժարումը հիմնավորել, ինչը իրականում խայտառակություն է։
«Արցախի հարցով որևէ բանակցային գործընթացում՝ կլինի դա Քի Վեսթ, փուլային կամ փաթեթային տարբերակների քննարկում, թե Մադրիդյան սկզբունքներ, երբեք բանակցող կողմերից որևէ մեկը ԱՊՀ կանոնադրությունը չի դիտարկել՝ որպես ելակետ կամ պատճառ, որով Արցախը պետք է ճանաչել Ադրբեջանի մաս: Այդ փաստաթղթի վրա երբեք հղում չի կատարվել, դա չի արել անգամ Ադրբեջանը։ Բերեմ օրինակ, թե ինչո՞ւ չի արվել. չի արվել, որովհետև, երբ Կոսովոն դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ պարզելու՝ արդո՞ք Կոսովոյի միակողմանի անկախության ճանաչումը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, դատարանը որոշել է, որ ոչ՝ պետության միակողմանի ճանաչումը չի հակասում ՄԱԿ-ի կանոնադրությանը, և տարածքային ամբողջականության սկզբունքը չի խաթարում միակողմանի անկախության հռչակագիրը, ուստի, եթե Փաշինյանը փորձում է հղում անել ՄԱԿ-ին ու ԱՊՀ-ին, ասել, թե ճանաչել են նախկինները Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա դա չի նշանակում, որ Արցախը Ադրբեջանի կազմում են ճանաչել, հետևապես, Փաշինյանի արածը պրիմիտիվ բլեֆ է, որովհետև ՄԱԿ-ը ճանաչում է Սերբիայի տարածքային ամբողջականությունը, բայց ճանաչում է նաև Կոսովոյի անկախությունը, որը չի կարող դիտարկվել Սերբիայի տարածքային ամբողջականության շրջանակում»,- ասաց Խաչատրյանը։
Նրա փոխանցմամբ՝ աներկբա է՝ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմից դուրս.
«Ինչպես Կոսովոյի անկախությունը չի կարող դիտարկվել Սերբիայի տարածքային ամբողջականության շրջանակում, այնպես էլ հիմա Արցախի անկախությունը չի կարող դիտարկվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ներքո»,- ասաց պատգամավորը՝ հավելելով՝ բլեֆով զբաղվելու փոխարեն՝ Փաշինյանը պետք է Պրահայում հղում աներ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցվող Մադրիդյան սկզբունքներին, իսկ դա չի արել՝ ունենալով դրա համար իր պատճառները։
«Փաշինյանը Արցախը հանձնում է, ձեռքերը լվացել է»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում