Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Yerkir.am-ը ահազանգել էր, թե ինչպես է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ձախողել այս տարվա ընդունելության քննությունները: Երեք օր ուշացումով ընդունելության տեղերը հաստատելու մասին կառավարության որոշումն ընդունելուց հետո Ժաննա Շինարարը չէր խուսափել անգամ մամլո հաղորդագրություն տարածելուց:
Հիմա ԿԳՄՍ նախարարի՝ դպրոցական մաթեմատիկային «ձեռնոց նետելու», «սպառնալու» և «սպանության» փորձերի մասին մասին:
Նշված որոշման հիմնավորման և տարածած հաղորդագրության մեջ Ժաննա Շինարարը բերել է համեմատական ցուցանիշներ` «2118 տեղից 1273-ը (շուրջ 61%-ը) հատկացվել է բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին: Նույն ոլորտի համար նախորդ ուստարում նախատեսվել էր պետական պատվերով հաստատված 2096 տեղից 1264-ը, որը ևս կազմում է ընդհանուր տեղերի 61%-ը»:
Դպրոցներում մաթեմատիկայի դասաժամերին աշակերտներին ուսուցանում են, թե ինչպես կլորացնել թվերը: Միջին վիճակագրական մաթեմատիկա իմացող աշակերտը գիտի թվերի կլորացման հետևյալ կանոնները`
1) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 0,1,2,3,4 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում պակասորդով,
2) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 5,6,7,8,9 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում հավելուրդով:
Այժմ ստուգենք տիկին Ժաննայի բերած ցուցանիշները`
Տիկի՛ն Ժաննա, այս երկու ցուցանիշներն կլորացնելուց ստացվում է 60, և ոչ թե 61 տոկոս: Տգեղ է, երբ կառավարության հաստատած որոշման մեջ առկա են նման կոպիտ սխալներ, և կրկնակի տգեղ է, երբ այդպես ես զարգացնում բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտը:
Փաստորեն, «Հայոց պատմություն» առարկան «շտկելուց» հետո Ժաննան անցել է մաթեմատիկայի «հարցերը լուծելուն»: Այս մի դեպքում չենք կարող չհամաձայնել Ժաննայի շեֆի հետ, երբ կառավարության նիստում խոսում էր իր պաշտոնյաների տգիտության մասին:
Հ.գ. 1. ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ տիկի՛ն Ժաննա, սոցիոլոգիայում տոկոս հաշվել, թվերը կլորացնել չե՞ն սովորեցնում:
Հ.գ. 2. Տիկի՛ն Ժաննա, այսօր ապրիլի 21-ն է: Ընդունելության հայտագրումը սկսելուց անցել է 7 օր: Տասնյակ հազարավոր դիմորդներն ու՞ր դիմեն: Dimord.am կայքի համապատասխան բաժինները չեն աշխատում: Մեկ էլ վերջում մի հարց ևս. Ղազախստանի կրթության նախարարին փոխանցեցի՞ր բուհերի ընդունելության գործընթացի տապալման քո փորձը: