կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-29 23:15
Աշխարհ

Տոկիոյի բնակչությունը դեմ է ՕԽ-ի անցկացմանը

Տոկիոյի բնակչությունը դեմ է ՕԽ-ի անցկացմանը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի բնակչության մեծամասնությունը դեմ է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի անցկացմանը: Այս մասին գրում է ճապոնական Kyogo լրատվական գործակալությունը:

Անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տվել, որ բնակիչները դեմ են խաղերի անցկացմանը: Տոկիոյում օրեր առաջ կանգնեցվել է խաղերի հետհաշվարկն անող ժամացույցը:

Ավելի վաղ լուրեր կային, որ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն չի բացառում ՕԽ նորից հետաձգելու հնարավորությունը: կազմակերպիչները ձգտում են խաղերն անցկացնել 2021 թվականի ամռանը, սակայն եթե կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով խաղերը չանցկացվեն ամռանը, ապա հնարավոր է, որ դրանք ևս մեկ անգամ հետաձգվեն:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: