|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ իշխանությունները չեն ողջունում երկրում Թուրքիայի նախագահ Էրդողանի մասնակցությամբ` Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի կապակցությամբ միջոցառումներին. հայտնում է France Presse-ը:
«Իհարկե, Թուրքիայի նախագահը, ինչպես ցանկացած այլ բարձրաստիճան պաշտոնյա, կարող է երկկողմ այցեր կատարել Եվրոպա և Ավստրիա` բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցելու: Սակայն մենք մերժում ենք թուրքական ընտրարշավի իրականացումը և կենտրոնացումը Ավստրիայում»,- հավելել է նա:
Կուրցը ընդգծել է, որ Էրդողանի նախորդ այցերը Ավստրիա և Գերմանիա լարվածություն են առաջացրել նրա կողմնակիցների և Թուրքիայի` ազգությամբ քուրդ քաղաքացիների միջև:
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ավելի վաղ հայտարարել էր, որ Էրդողանը հանրաքվեի նախաշեմին պատրաստվում է մի շարք միջոցառումներ անցկացնել ԵՄ երկրներում: