Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հանրային ձայն» կուսակցությունը դեմ է Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացմանը, կուսակցությունը մտադիր է մասնակցել ավագանու անդրանիկ նիստին։ Այս մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։
«Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում, երբ որ ադրբեջանական զորքը կանգնած է Երասխի մոտ, երբ որ 100 հազար փախստական լցվել է ՀՀ, և յուրաքանչյուր կոպեկը կարևոր է։
Կա այսպիսի մի վտանգ, ամենամեծ վտանգը՝ «ռոբասերժական կլանը» չպիտի իր դիրքերն ամրապնդի: Ես, որպես ընդդիմություն, ավելի նախընտրում եմ, որ սրանք չամրապնդվեն, քան թե Ավինյանը չվերարտադրվի»,- հայտարարել է Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն ու «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել են, որ չեն մասնակցելու Երևանի ավագանու առաջին նիստին, ու եթե «Հանրային ձայնը» ևս չմասնակցի՝ քաղաքապետ չի ընտրվի ու տեղի կունենան նոր ընտրություններ։