Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միացյալ Նահանգները ժամանակին պնդեց, որպեսզի Ռուսաստանը բացառվի «մեծ ութնյակի» կազմից այն պատճառով, որ երկրի նախկին նախագահ Բարաք Օբաման այն ժամանակ արտաքին քաղաքականության ասպարեզում տանուլ էր տալիս Մոսկվային. այս մասին իր Twitter-յան պաշտոնական էջում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով ընտրություններում իր հակառակորդ և նախկին փոխնախագահ Ջո Բայդենի կոչը`Ռուսաստանին G7 չհրավիրելու մասին:
Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ-ը թույլ էր ամեն ինչում, բայց հատկապես Ռուսաստանի նկատմամբ»։
Հիշեցնենք՝ Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները չպետք է Ռուսաստանին հրավիրի «Մեծ յոթնյակ», եթե հաստատվի այն փաստը, որ Ռուսաստանի հետախուզությունը հովանավորել է թալիբներին Աֆղանստանում: Թրամփը NYT-ի հիշյալ պնդումները կեղծ է անվանել։ Բացի այդ՝ հերքումով հանդես են եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը և նույնիսկ իրենք՝ թալիբները։