|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը կառուցվածքային առումով արդեն ձևավորվել է, հունիսի 1-ին տեղի է ունեցել շարժման հիմնադիր ժողովը, ընտրվել է շարժման մշտական գործող մարմնի՝ Խորհրդի կազմը։ Այս մասին տեղեկացանք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.
«Հաստատվել է շարժման Կանոնագիրը և ընդունվել է հիմնադիր համաժողովի՝ հայ ժողովրդին ուղղված դիմումը:
Մեզ հաջողվեց ԱԶԱՏ, ԱՆՎՏԱՆԳ, ԵՐՋԱՆԻԿ և ՀԱՅԿԱԿԱՆ Արցախ գաղափարի շուրջ ընդգրկել քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և բազմաթիվ անհատ քաղաքացիների:
Շարժումը բաց է անդամակցության բոլոր նրանց համար, ովքեր կիսում են այս գաղափարը և պատրաստ են միավորվել՝ հանուն նրա իրականացման»: