|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 229 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221 368-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 4357 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Մայիսի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1067 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 14 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5424-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 286 է, ընդհանուր առողջացածներինը՝ 209 508, փաստացի բուժվողներինը՝ 6436 (մեկ օրում նվազել է 71-ով): Մեկ օրում արվել է 3591 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 046 412 թեստ: