Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները Սահմանադրական դատարան հանձնեցին ԱԺ-ում ընդունված Սահմանադրության փոփոխությունների օրենքի սահմանադրականությունը վիճարկելու դիմումի թղթային տարբերակը՝ հայտնում է Yerkir.am-ը:
Նույն դիմումի էլեկտրոնային տարբերակը ՍԴ ենք ուղարկել հունիսի 25-ի երկոյան։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհարբյանը՝ ՍԴ շենքի դիմաց լրագրողներին ասաց, որ ստորագրել է 26 պատգամավոր։
Դիմումը հանձնելիս ՍԴ աշխատակազմի ղեկավարը նշել է, որ կան սահմանված ընթացակարգեր, հարցը կքննվի և կորոշվի՝ վարույթ ընդունվո՞ւմ է, թե՞ չէ․ դրա համար սահմանված ժամկետը առավելագույնը 15 օր է:
Նախկինում ասվում էր, որ այդ հարցով ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն, բայց հիմա, փաստորեն, 26 պատգամավոր է դիմել՝ դիտարկմանը Զոհրաբյանն արձագանքեց, որ իրավաբանական հանրությունը այս հարցի վերաբերյալ բաժանվել է երկու տարբեր կարծիքի, բայց չցանկացավ գնահատական տալ՝ իրավաչափ է, թե ոչ:
Պատգամավորը հորդորեց, որ նախարարները ևս այդ մասով գնահատական չտան, նշեց՝ ՍԴ-ն կորոշի՝ վարույթ ընդունում է, թե ոչ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հունիսի 22-ի նիստում երկու ընթերցմամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգավորների ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է փոխարինել Սահմանադրական դատարանի նախագահին և ավելի քան 12 տարի պաշտոնավարած անդամներին: Դրանից հետո ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախաձեռնեց ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ստորագրահավաք՝ այդ որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: «Լուսավոր Հայաստան» խմբակցության գործընկերները հայտարարեցին, որ այս նախաձեռնությանը կմիանան հուլիսի 7-ից՝ Ռոբերտ Քոչարյանի գործի՝ ՍԴ-ում լսումներից հետո: Երեկ Քոչարյանի փաստաբանները դիմում ներկայացրին՝ նրա գործը ՍԴ-ից հետ վեցնելու պահանջով, որպեսզի դա չշահարկվի ԱԺ ընդունած օրենքի համատեքստում, բայց ԼՀԿ-ն մնաց նախկին կարծիքին։ Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը միացավ ԲՀԿ-ի ստորագրահավաքին և դիմումն ուղարկվեց առանց ԼՀԿ խմբակցության ձայների անհրաժեշտության։ «Իմ քայլի» պատգամավորները իրենց ֆեյսբուքյան էջերում փորձում են անհամաձայնություն հայտնել՝ թե 26 պատգամավորի ձայնը բավարար է, ասում են՝ 27-ն է անհրաժեշտ։
Մանրամասն՝ տեսանյութում․