|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր՝ հուլիսի 9-ին, Սահմանադրական դատարանում տեղի է ունենում քաղաքական ուժերի՝ հունիսի 20-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին դիմումի քննությունը:
ՍԴ հրապարակված որոշման համաձայն՝ քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի քննությունը տեղի կունենա բանավոր ընթացակարգով։ Սահմանադրական դատարանը որոշել է բոլոր ուժերի ներկայացրած դիմումները միավորել և դրանց քննությունն իրականացնել այսօր։ Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։
Հիշեցնենք՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չեղյալ համարելու մասին դիմում ՍԴ ներկայացրել էին հետևյալ քաղաքական ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև՝ «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները։