կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-13 13:28
Տարածաշրջան

Թուրքիան Չինաստանից բացատրություն է պահանջել Հայաստանին ուղարկված օգնության վրայի գրության համար

Թուրքիան Չինաստանից բացատրություն է պահանջել Հայաստանին ուղարկված օգնության վրայի գրության համար

Թուրքիան Չինաստանի իշխանություններից բացատրություններ է պահանջել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստան ուղարկված օգնության կազմակերպման հետ կապված։ Անկարայում Չինաստանի դեսպան Լի Դենգից և Չինաստանի ԱԳՆ-ից պաշտոնական Անկարան բացատրություն է պահանջել մասնավորապես հումանիտար օգնության արկղերի վրա տեղ գտած «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը» նախադասության համար։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը, ով անդրադարձել է Թուրքիայի տարածքում գտնող Արարատը լեռան (թրք. Ağrı Dağı) վերաբերյալ գրառմանը։

«Դեսպան Դենգը հայտնել է, որ Հայաստանին նախատեսված հումանիտար բեռը Չինաստանի շրջաններից մեկի վարչակազմի կողմից է պատրաստվել և ուղարկվել մասնավոր ընկերության։ Վարչակազմը արկղերին չինարեն գրությամբ պաստառներ է փակցրել, որում Արարատ լեռան մասին չի հիշատակվել։ Ըստ չինացի դեսպանի՝ Արարատի վերաբերյալ տողերը հետագայում են ավելացվել», - նշում է Աքսոյը։

Աքսոյը հավելեց, որ Լի Դենգը հավաստիացրել է, որ հետաքննություն է ընթանալու և դրա արդյունքների մասին թուրքական կողմը կտեղեկացվի, իսկ Չինաստանը հարգում է Թուրքիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել էր Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին  և հայտնել Հայաստանի դեղորայքով օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նշել էր, որ Հայաստանը որպես երրորդ կողմ զերծ կմնա մեկնաբանությունից, իսկ օրակարգում նման հարց չկա։

Էրդողանից զատ՝ նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը, ով պնդեց, որ Հայաստանն ու Իսրայելը օգնություն են խնդրել Թուրքիայից։ ՀՀ ԱԳՆ-ն դեռևս չի արձագանքել թուրք բարձրաստիճան պաշտոնյայի այս հայտարարությանը։