Փոխարժեքներ
19 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 447.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7094 |
GBP | ⚊ | £ 513.89 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Բրյուսելում հուլիսի 1-ից արտաքին սահմանների մասնակի բացման նախաշեմին փաստաթուղթ է նախապատրաստվում, որում կարող են նշվել մի շարք երկրների քաղաքացիների համար նախատեսված սահմանափակումները. այս մասին հայտնում է The New York Times-ը, նշելով՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Բրազիլիայում կորոնավիրուսի հետ կապված շարունակվող անբարենպաստ իրավիճակի պատճառով ԵՄ-ն կարող է այդ երկրների քաղաքացիների մուտքը մերժելու որոշում կայացնել:
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ COVID-19-ի հետ կապված անբարենպաստ պայմաններ ունեցող երկրների ցանկում են Չինաստանը, Ուգանդան, Կուբան և Վիետնամը:
Այս պահին փաստաթուղթը դեռևս հաստատված չէ: Վերջնական տարբերակը կհայտնվի այս շաբաթ: Ընդ որում, Եվրահանձնաժողովը մշտապես կհետևի տեղեկատվությանը և անհապաղ թարմացումներ կմտցնի ցուցակում: