Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Եվրախանձնաժողովն առաջարկությամբ է հանդես եկել, ըստ որի՝ հուլիսի 1-ից թույլ պետք է տրվի ԵՄ-ում սովորող ուսանողների մուտքը, անգամ եթե նրանց երկրների համար սահմանափակումները պահպանվում են. այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի պաշտոնական հաղորդագրությունում։
Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է.
«Այն երկրների համար, որոնց համար սահմանափակումները պահպանվում են, անդամ պետությունները պետք է բացառություն անեն նրանց համար, ովքեր գալիս են ուսման նպատակով, ինչպես նաև ԵՄ քաղաքացիներ չհանդիսացող բարձր որակավորում ունեցող մասնագետների համար, եթե նրանց աշխատանքը տնտեսապես անհրաժեշտ է, և աշխատանքը չի կարող հետաձգվել և չի կարող իրականացվել արտերկրից»։
Հիշեցնենք՝ հունիսի 11-ին Եվրահանձնաժողովը հայտարարել է հուլիսի 1-ից ԵՄ մուտք գործելու սահմանափակումների աստիճանաբար թուլացման մասին։ Սահմանափակումները կհանվեն այն երկրների քաղաքացիների համար, որտեղ համաճարակային իրավիճակը նման է կամ ավելի լավ է, քան ԵՄ-ում։ Համապատասխան ցանկը պետք է համաձայնեցնեն անդամ-երկրները։