Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարտի 25-ին ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը՝ «Ստենդֆորդ Բրիջում» ընկերական հանդիպում կանցկացնի Բրազիլիայի հավաքականի հետ:
60 տավա ընդմիջումից հետո դա կլինի առաջին միջազգային հանդիպումը այս մարզադաշտում: Հարկ է նշել, որ ավելի վաղ «Ստենդֆորդ Բրիջում»-ում անցկացվում էին միայն հանդիպումներ՝ Անգլիայի ազգային հավաքականի մասնակցությամբ:
Ռուսաստանի ազգային հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելուն խոսել է իր սպասելիքների մասին.
«Իմ հիմնական նպատակն է անցնել հավաքականի հետ որակավորման փուլը, հասնել ԱԱ-2014 և լավ հանդես գալ Բրազիլիայում: Այս հանդիպումը հնարավորություն կտա լավագույնս ստուգելու հավաքականի աճը,:
Ավելի լավ մրցակից, քան աշխարհի հնգակի չեմպիոնը, այն էլ այդպիսի հիասքանչ մարզչի գլխավորությամբ, ինչպիսին Լուիս Ֆելիպե Սկոլարին է պատկերացնելն անհնար է», - մարզչի խոսքերն է մեջբերում «Չելսի»-ի պաշտոնական կայքը:
Իր հերթին Սկոլարին ասել է, որ Ռուսաստանի հավաքականը հեշտ մրցակից չէ Բրազիլիայի համար, և դա լավ հնարավորություն է ստուգելու իր թիմի պոտենցիալը:
Հանդիպումը կկայա մարտի 25-ին տեղական ժամանակով՝ 23:30-ին: