|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի «Զենիթ»-ի դեմ խաղում դարձել էր հաղթական հեթ-տրիկի հեղինակ (4-2), փոխարինվել էր վնասվածքի պատճառով:
«Սպարտակ»-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ակումբի բժիշկ Միխայիլ Վարդապետովն ասել է, որ Յուրան ուներ նույն ծնկահոդի արտաքին մենիսկի վնասվածք։ Այժմ նրա մոտ խորացել է վնասվածքը: Չի բացառվում, որ արտրոսկոպիկ օպերատիվ միջամտության կարիք լինի:
Առայժմ հայտնի չէ՝ կկարողանա՞ 26-ամյա հարձակվողը մասնակցել տարեվերջյան հանդիպումներին: