|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին ժամը՝ 17։30-ին Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երեւան չարտերային թռիչքը։
«Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։
Հեռախոս՝ 8/863/266-56-03
+7/951/829-69-08
Ավիատոմսի արժեքը՝ 10․300 ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչեւ երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Նշենք նաեւ, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների»։