կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-19 23:33
Սպորտ

Նեյմարը պարտվել է «Բարսելոնա»-ի դեմ դատում և ակումբին պետք է վճարի 6,7 միլիոն եվրո

Նեյմարը պարտվել է «Բարսելոնա»-ի դեմ դատում և ակումբին պետք է վճարի 6,7 միլիոն եվրո

Կատալոնական «Բարսելոնա»-ն հաղթել է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի դեմ դատում:

Ըստ ակումբի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության` Նեյմարը դատի էր տվել «Բարսելոնա»-ին` պահանջելով ակումբից վճարել իր բոնուսային աշխատավարձը: Նեյմարը կատալոնական ակումբի հետ երկրորդ պայմանագիրը կնքել էր 2016 թվականին, որից մեկ տարի անց լքել էր ակումբն ու միացել ՊՍԺ-ին: Դատարանը չի բավարարել Նեյմարի հայցը. այժմ բրազիլացին պետք է ակումբին վճարի 6,7 միլիոն եվրո:

Բրազիլացին «Բարսելոնա»-ից հեռացել է 2017 թվականին և միացել ֆրանսիական ՊՍԺ-ին: «Բարսելոնա»-ի կազմում Նեյմարը հանդես է եկել 2013-17 թվականներին և դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, երեք անգամ տիրացել Իսպանիայի գավաթին, մեկական անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի, աշխարհի ակումբային առաջնության գավաթները և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը: