|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի մեդալակիր, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյան: Մենք Ռոմանով հիացել ու հպարտացել ենք: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել նախկին պատգամավոր, հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:
Նա գրել է. «Ռոմանը մեզ ուրախություն ու հպարտություն է պարգևել: Հիմա Նիկոլ Փաշինյանի հրամանով Ռոմանին` մեզ այդքան հպարտություն պարգևած մարդուն, պառկացնում են ասֆալտին, որովհետև Ռոմանը համարում է, որ ինքը ՀՀ քաղաքացի է, համարում է, որ կարծիք ու տեսակետ ունենալու իրավունք ունի: Սա խայտառակություն է, ուրիշ ոչինչ: Միրզոյան Արարատի ասած` է՞ս չեք, արա...»: