կարևոր
4036 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-28 16:38
Հասարակություն

Մենք պետք է հունվարի 28-ը կրկին դարձնենք մեզ հպարտություն պարգևող տոն․ Արման Թաթոյան

Մենք պետք է հունվարի 28-ը կրկին դարձնենք մեզ հպարտություն պարգևող տոն․ Արման Թաթոյան

Այս օրը հերոսներինն է, որոնք կյանքով երկիր են պաշտպանում ու կյանք են տվել, որ մենք ապրենք: Այսօր նրանց մայրերի օրն է, այսօր սուրբ օր է: Այս մասին ասավում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ուղերձում։

«Բոլոր նրանց մերժելու օրն է, որոնք հանուն պաշտոնների, իրենց ձախողումներն ու մեղքերը բարդում են բանակի վրա:

Այսօր բոլոր նրանց մերժելու օրն է, որոնք անձնական օգուտներ են քաղել բանակից ու ստվերել իրական զինվորականի հեղինակությունը, որոնք անձնական հարստություն են կուտակել բանակի հաշվին, բայց հիմա անամոթ պաշտպանության տակ են, քանի որ զազիր պահվածքի շնորհիվ իշխանության մաս են:

Մեր բանակը մեր մասնիկն է` մեզանից յուրաքանչյուրի զավակը կամ հայրը, եղբայրը կամ ընկերը:

Այսօր առավել, քան երբևէ ամուր ու հաստատակամ պետք է կանգնած լինենք մեր զինվորի ու սպայի կողքին:

Մենք պետք է ստեղծենք այնպիսի պետություն, որտեղ կյանքով սխրանքների ու անձնազոհությունների կարիք չի լինի, իսկ հարկ եղած դեպքում՝ լինենք լիովին պատրաստ:

Մենք պետք է հունվարի 28-ը կրկին դարձնենք մեզ հպարտություն պարգևող տոն:

Շնորհավո´ր տոնդ, Հայոց բանակ»,- նշված է Արման Թաթոյանի ուղերձում: