կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-15 15:04
Քաղաքական

Մեզ փռեցին ասֆալտին, նկարահանումներն ավարտեցին ու ասացին՝ կարող եք գնալ. ԲՀԿ ավագանու թեկնածու

Մեզ փռեցին ասֆալտին, նկարահանումներն ավարտեցին ու ասացին՝ կարող եք գնալ. ԲՀԿ ավագանու թեկնածու

168.am-ից տեղեկանում ենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Նաիրա Զոհրաբյանը և ավագանու թեկնածուներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան ոստիկանության տարածած տեսանյութին, ըստ որի՝ ԲՀԿ ավագանու թեկնածուներից մեկը թիկնազորով է շրջում։

Ավագանու թեկնածու Պետրոս Ղազարյանը նշեց, որ ոստիկանության տեսանյութում եղել է Մարկոս Հարությունյանը. վերջինս ավագանու յոթերորդ համարն է.

«Նա ֆինանսիստ է, հինգ տարի աշխատել է թաղապետարանում, բայց արդեն օլիգարխ, սափրագլուխ է»։

Ոստիկանության տեսանյութում հայտնված Մարկոս Հարությունյանն էլ ասաց, որ այն իրականությանը չի համապատասխանում: Նա պատմեց, որ երկու օր առաջ, երբ քարոզարշավի շրջանակներում Շենգավիթում է գտնվել, ընկերներն առաջարկել են գալ նախընտրական շտաբ:

«Աջափնյակի ճանապարհին Պռոշյան փողոցում մասկաներով, որքան հիշում եմ՝ ավտոմատներ կային, մեզ, բառիս բուն իմաստով, փռեցին ասֆալտին: Երբ հրահանգեցին կանգնել, ես ձեռքերս պարզած կանգնել եմ, իմ հագին եղել է ԲՀԿ շապիկը, և երբ հարցրել եմ՝ ինչո՞ւ են կանգնացնում, պատասխան չեն տվել: Երկու րոպե պահելուց, նկարահանումները վերջացնլուց հետո ասում են՝ կարող ես գնալ, ազատ ես»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ոստիկանները սխալ են թույլ տվել։

Մանրամասները՝ սկզբաղբյուրում: