կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-31 16:26
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները շլագբաումը գցել էին, կանանց պառկացնում էին, ստուգում․ ազատամուտցիները դեմ են հանձնվելուն

Դա մեր հողերն են եղել, ես իմ պապից եմ լսել, որ դա մերն է եղել, ժամանակին ադրբեջանցիք հիվանդ երեխա են ունեցել, եկել են ստեղ մնացել, քիչ-քիչ տեղավորվելով՝ եկել են, Բարխուդարլուի պատմությունը տենց է եղել՝ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի Ազատամուտ գյուղի բնակիչը՝ խոսելով, իբրև թե, ադրբեջանական անկլավների մասին, որոնցից մեկն էլ համարվում է Բարխուդարլուն։

Գյուղացիները համոզված են և ունեն վկայություններ, որ Բարխուդարլու գյուղն է՛լ, դիմացի Սոֆուլուն է՛լ, Տավուշի մյուս գյուղերն էլ, ընդհանուր առմամբ 7-ը, որոնց հանդեպ ադրբեջանցիները հավակնություններ ունեն, իսկ փաշինյանական իշխանությունն ասում է՝ այդ գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին ակնարկող փաստաթուղթը, որն ինքը ստորագրելու է, 100 տոկոսանոց հայանպաստ է,  բուն հայկական գյուղեր են, որտեղ ադրբեջանցիները եկել են անասուն արածացնելու, սկզբում «դագա են սարքել, հետո օդա են սարքել, խռկել են, նորից են եկել, նորից խռկել են»։

«Պապս անկողնային պառկած էր, ասաց՝ ճիշտ են արել, որ վառել են, էլ չեն գա դեսի վրա»,-ասաց ազատամուտցի կինը։

Նա պատմեց, որ ժամանակին, երբ իրենք այդ ճանապարհով անցնում էին, որ մյուս գյուղերը գնան, ադրբեջանցիներն այդտեղ արգելափակոց էին դրել ու երբ «Բենտոնիտ» գործարանի բանվորները ավտոբուսով անցնում էին, որ աշխատանքի գնան, անգամ այդ ավտոբուսն էին կանգնեցնում, կանանց ասում՝ ոտքերդ լայն բացի, ստուգում, պառկեցնում գետնին։

«Գիտեին թե «Բարխուդարլու» կայարանն արդեն իրանցն ա՝ շլագբաումը գցել էին, չէին թողնում, որ ամբողջ Շամշադինի շրջանի ժողովուրդն անցնեն, երկու մեծ գյուղ՝ անցնեն։ Սա կյանքում ոչ թուրքի տարածք ա եղել, ոչ էլ կլինի»,-ասաց ազատամուտցին։

Նա վստահեցրեց, որ ո՛չ իրենք թուրքի հետ կապրեն, ո՛չ էլ թուրքն՝ իրենց։

«Ամեն ինչի ընդունակ ա թուրքը, էսքան պատերազմից, կոտորվուծքից հետո ոնց ա՞ հնարավոր թուրքի հետ ապրել, թուրքին դավերիա չկա ոչ մի անգամ, պատմությունից եկած»,-ասաց մեկ այլ ազատամուտցի։

Նրանք համոզված են, որ թուրքի նման թշնամի երկրագնդում չկա։

«Մենք սովորական մարդ ենք, հավ ենք պահում, խոզ ենք պահում, որ մեկի ասում ենք՝ մի հավ մորթի, ասում է՝ ես էդ հանցանքը չեմ կատարի, բայց նրանք հային մի հավի չափ էլ չեն գնահատում իրանց անարժան տեղը»,-ասաց նա։

Ազատամուտցի Սուսաննա Վարդանյանը համարում է, որ արդեն պիտի համախմբվենք և միահամուռ տեսնենք՝ ինչ ենք անում։

«Մեր պատմական հողերն են եղել, իրենք եկել են, ժամանակավոր բնակվել, հիմա ասում են՝ էս սարը մերն ա, էս ծառը մերն ա»,-ասաց տիկին Սուսաննան։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․