կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-15 22:57
Հասարակություն

Մարաշի քրեական հետախույզները դանակահարության դեպք են բացահայտել

Մարաշի քրեական հետախույզները դանակահարության դեպք են բացահայտել

Ոստիկանության Կենտրոնական բաժնում հունիսի 14-ի ժամը 2։00-ի սահմաններում, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 50-ամյա մի տղամարդ բուժօգնության է տեղափոխվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Իրավապահները կազմեցին անհրաժեշտ արձանագրություններ, զրուցեցին բժշկի հետ: Տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում հաղորդումից րոպեներ անց հանցագործությունը բացահայտվեց: Իրավապահները պարզեցին, որ տուժողին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք է պատճառել Նորքի 27-ամյա մի բնակիչ: Ժամը 2.30-ի սահմաններում կասկածվողը Արմենակյան փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Դանակը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ: