|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 21.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ կողային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 31-ամյա տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Արցախի պողոտայում:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Արտաշատի խճուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է Նուբարաշեն թաղամասի բնակիչ, 29-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել Շենգավիթի բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: