կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-20 13:02
Հասարակություն

Մուշի բաժնի քրեական հետախույզները բնակարանային գողության դեպք են բացահայտել. երկու անձ ձերբակալվել է

Մուշի բաժնի քրեական հետախույզները բնակարանային գողության դեպք են բացահայտել. երկու անձ ձերբակալվել է

Նոյեմբերի 19-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Մուշի բաժին դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ ժամը 16.00-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Չարենցի փողոցի 7-րդ շենքի բնակարանի մուտքի դռան ապակին, մտել ու գողացել փող, խմիչք և այլ իրեր։

 
 

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, հայտնաբերել և, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 24 և 28 տարեկան երկու երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող իրեր:
Գողոնը մասամբ առգրավվել է:

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։
Կատարվում է նախաքննություն։