Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները տրամաբանական ավարտին հասան մարտի 18-ին: Ժամը 21.20-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցից նրանք բաժին բերման ենթարկեցին 28 և 25 տարեկան երիտասարդների, երկուսն էլ՝ մայրաքաղաքի բնակիչներ: Կասկածանքը թմրանյութ պահելը, իրացնելն ու օգտագործելն էր:
Նույն օրը դեպքի առթիվ հարուցվում է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկած միջոցառումներով մայրաքաղաքի Գյուրջյան փողոցում իրավապահները հայտնաբերում են 46 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ, որը երիտասարդներին էր հասցեագրել անհայտ մի օգտատեր: Իսկ Երևանի Հասրաթյան փողոցի մի բնակարանում, որտեղ փաստացի բնակվում էր 25-ամյա երիտասարդը, հայտնաբերվում և առգրավվում է մարիխուանայի նմանվող զանգվածներով երկու փաթեթ՝ 40 գրամից ավելի քաշով:
Ստացված տեղեկությունների հիման վրա շարունակելով միջոցառումները՝ Էրեբունու քրեական հետախույզները Գյուրջյան փողոցում դարանակալում են: Մարտի 19-ին, ժամը 11-ին, նրանց տեսադաշտում է հայտնվում կասկածելի անձ: Երևանի բնակիչ, 26-ամյա երիտասարդը, իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվում ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվում է մարիխուանայի նմանվող զանգված: Նրա բջջային հեռախոսները զննվում են։ «Տելեգրամ» հավելվածում առկա էին թմրանյութ իրացնելու վերաբերյալ տեղեկություններ:
Հետագա միջոցառումներով հայտնաբերվում է նաև կանեփ մշակողը։
Դատարանի որոշմամբ երեքն էլ կալանավորվել են, իսկ կանեփ մշակողը ստորագրությամբ բաց է թողնվել:
Նշանակվել են փորձաքննություններ: Քրեական հետախույզների միջոցառումները շարունակվում են: