կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-02 17:40
Քաղաքական

Եգիպտոսը ստեղծում է միջազգային հակաթուրքական դաշինք

Եգիպտոսը ստեղծում է միջազգային հակաթուրքական դաշինք

Եգիպտոսը հայտարարել է Թուրքիայի դեմ դաշինք ստեղծելու մասին, որի մեջ մտնում են Հունաստանը, Կիպրոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) և Ֆրանսիան, որպեսզի պայքար մղվի Թուրքիայի գործողությունների դեմ Լիբիայում և Միջերկրական ծովում: Հայտարարությունն արվել է մայիսի 11-ին այդ երկրների արտաքին գործերի նախարարների միջև կայացած վիրտուալ հանդիպման ժամանակ:

Հանդիպումից անմիջապես հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ հնգակողմ դաշինքը հայտարարել է, որ այն կենտրոնանալու է Կիպրոսի տարածքային ջրերում թուրքական գործողություններին հակազդելու ուղղությամբ, որտեղ Թուրքիան ապօրինի գործողություններ է իրականացնում:

Դաշինքը դատապարտեց նաև Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքի խախտումների ահագնացումը: Մայիսի 16-ին Եվրամիությունը դատապարտել էր թուրքական «Յավուզ» հորատող նավի հորատման և հետախուզական աշխատանքները:

Մայիսի 3-ին Հունաստանը դատապարտել էր հունական կղզիների վրայով թռչող երկու թուրքական ինքնաթիռների թռիչքը՝ ասելով, որ թուրքական ինքնաթիռները վտանգ են ներկայացնում Հունաստանի ուղղաթիռի համար, որը տեղափոխում էր պաշտպանության նախարարին և բանակի հրամանատարին, ովքեր թռնում էին Էգեյան ծովի մի փոքրիկ կղզու վրայով:

Դաշինքի անդամներից Եգիպտոսը և ԱՄԷ-ն իրենց բացահայտ աջակցությունն են հայտնում Լիբիայի արևելքում գործող ուժին՝ գեներալ Հալիֆե Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակին»։ Նշվում է, որ Լիբիայում և Միջերկրական ծովում շարունակվող թուրքական ապօրինի գործողությունները կհանգեցնեն դաշինքի ռազմականացմանը։