Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում Սահմանադրական դատարանը որոշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի՝ Սահմանադրության համապատասխան հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը սկսել 2020 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 11-ին։
ՍԴ որոշման տեքստում, մասնավորապես, նշված է.
«1․ Հաշվի առնելով, որ «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի՝սահմանադրությունը համապատասխանում է հարցը որոշելուվերաբերյալ» գործը և «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավաասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի առաջին մասի՝ Սահմանադրությունը համապատասխանության հարցը որոշելու գործը» վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի, նշված գործեը միավորել և քննել դատարանի նույն նիստում։
2․ Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-րդ հոդվածի՝ Սահմանադրության համապատասխան հարցը որոշելու վերաբերյալ » միավորված գործի դատաքննությունը սկսել 2020 թվականի հուլիսի 7-ին՝ ժամը 11-ին»։
Հիշեցնենք, որ դիմումների քննությունը բարձր դատարանը կասեցրել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմելով Վենետիկի հանձնաժողով եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Միջազգային այս երկու կառույցների կարծիքներն էլ արդեն բարձր դատարանի ձեռքում են: