|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Google» ընկերությունը հուլիսի 6-ից կսկսի բացել աշխարհում իր գրասենյակների մեծ մասը. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, նշելով՝ սկզբնական շրջանում գրասենյակներում կաշխատի աշխատակիցների 10 տոկոսը:
Նշվում է՝ սկզբում գրասենյակներ կվերադառնան այն աշխատակիցները, որոնց ներկայությունը աշխատավայրում անհրաժեշտ է: Նախատեսվում է, որ սկզբնական շրջանակում գրասենյակներում կլինի աշխատողների 10 տոկոսը, հետագայում՝ մինչև 30 տոկոսի չափով, եթե թույլ տան պայմանները: Ընկերության ղեկավարությունը նշել է, որ աշխատողների վերադարձը մինչև տարվա վերջ կլինի կամավոր:
Բացի այդ, տնից աշխատող անձանցից յուրաքանչյուրին «Google»-ը կտրամադրի 1000 դոլար ծախսերի փոխհատուցման, անհրաժեշտ սարքավորումներ, ինչպես նաև գրասենյակային կահույք ձեռք բերելու համար: