կարևոր
3250 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-01 19:48
Քաղաքական

Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է․ Ռոբերտ Հայրապետյան

Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է․ Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է․

«Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է՝ Մերի Մոսինյանը, ով մինչև 2022-ի մայիս աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնում՝ որպես բաժնի պետ, իսկ հետո Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել դատավոր։ 

Ի դեպ Մերին, ՍԴ-ում ՊՇՌ թեստերի գործով ԱԺ ներկայացուցիչներ, ու իր թերչպատրաստվածությունը հիմնավորում էր նրանով, որ ժամանակ չի ունեցել գործը նորմալ ուսումնասիրելու։

Հեղափոխության զավակները խժռում են հեղափոխության զավակներին»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեց՝ երկու ամիս ժամկետով։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի, նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։