Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջին հերթին մենք պետք է ունենանք տեղական փոխադրող՝ ես դրա ջատագովն եմ և առաջիկայում ամեն ինչ անելու եմ, որպեսզի մենք ունենանք տեղական ավիացիա՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում՝ մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական ավիացիայի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Խոսքը վերաբերում է իրական հայաստանյան ավիափոխադրողներին, ոչ թե վիրտուալ, ձևական, Հայաստանում գրանցված ու ինչ-որ արհեստական միավորների մասին»,-ասաց նա։
Պապիկյանը վստահեցրեց, որ հետևողական է լինելու, որպեսզի տեղական ավիաընկերությունը ստեղծվի և առկա խնդիրները հաղթահարվեն:
Այսուհանդերձ, նկատեց, որ ոլորտում խնդիրները մեկ օրում չէ, որ արձանագրվել են ու ամենևին էլ 2019թ-ի արգասիքը չեն։ Ասաց, որ ՀՀ ներկա ղեկավարները ստիպված են իրենց ուսերին կրել նաև նախկինների ստեղծած խնդիրների պատասխանատվությունը և այժմ իրենց առաջ խնդիր են դրել ամուր հիմքերի վրա կառուցել ավիացիայի ոլորտը:
2019թ-ը, ըստ Պապիկյանի, ՀՀ ավիացիայի համար աննախադեպ էր․ «Մենք հնարավորություն ստացանք ապահովել եվրոպական մի քանի ավիաընկերությունների մուտքը ՀՀ և Հայաստանի քաղաքացիների համար մատչելի գներով ավիատոմսեր ապահովել մասնավորապես դեպի եվրոպական երկրներ»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին, հայտնի դարձավ, որ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի ավիաընկերությունները ներառել է ԵՄ թռիչքների անվտանգության թարմացված ցանկում՝ «սև ցուցակում»։ Դա նշանակում է, որ հայկական ավիաընկերությունները չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին և Հայաստանի գրանցման որևէ թռչող սարք չի կարող մտնել միջազգային օդային տարածք։ Որոշումը կայացվել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի և հայկական 6 ավիափոխադրողների աշխատանքների վերլուծությունից հետո։ «Սև ցուցակում» Հայաստանը հայտնվել է այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը և այլն:
Մանրամասն՝ տեսանյութում․