|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները բացասական են։ Այս մասին նա գրառում է կատարել․
«Սիրելի հայրենակիցներ.
Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաեւ երեկ:
Իհարկե, մեր վարակվելու ժամկետները եւ հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարեւոր է, որ մենք բոլորս առողջ ենք եւ ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար:
Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»: