կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-08 16:51
Քաղաքական

Ռասիզմի դեմ ցույցերը հասան Բրազիլիա. Reuters

Ռասիզմի դեմ ցույցերը հասան Բրազիլիա. Reuters

ԱՄՆ-ում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ ցույցերն ամբողջ աշխարհում վերաճել են ռասիզմի և ոստիկանների կողմից գործադրվող բռնության դեմ բողոքի ակցիաների. այս մասին գրում է  Reuters լրատվական գործակալությունը, նշելով՝ ցույցերը հասել են նաև Բրազիլիա։

Հազարավոր բրազիլացիներ դուրս են եկել Ռիո Դե Ժանեյրոյի և Սան Պաուլոյի փողոցներ՝ բողոքելով երկրում ոստիկանների դաժանության դեմ։

Ինչպես ամբողջ աշխարհում, «Սևամորթների կյանքը նշանակություն ունի» կարգախոսով ակցիայի ընթացքում բրազիլացի ցուցարարներն իրենց զայրույթն են հայտնել ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի սպանության, ինչպես նաև իրենց երկրում ոստիկանների դաժանության դեմ։

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Բրազիլիայում ոստիկանության կողմից իրականացվող սպանությունները հաճախակի բնույթ են կրում։ Միայն Ռիո դե Ժանեյրոյում 2020թ․-ի առաջին 4 ամիսների ընթացքում ոստիկանները 606 մարդու են սպանել։