|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Անգլիական Պրեմիեր լիգայի ղեկավարությունը թույլատրել է ակումբներին առաջնության վերսկսումից հետո 5 փոփոխություն կատարել:
Այս մասին գրում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը: Լիգան նման որոշում է կայացրել, քանի որ խիտ խաղային գրաֆիկի պատճառով մեծ է հավանականությունը, որ ֆուտբոլիստները կարող են հաճախ վնասվածքներ ստանալ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայի ակումբները պաշտոնապես անցնում են խմբային մարզումների: Ֆուտբոլային ակումբներն իրենց շրջանում քվեարկություն են անցկացրել և միաձայն համաձայնել են խմբային մարզումները վերսկսել: Անգլիայի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 17-ին:
Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: