կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-04 17:54
Առանց Կատեգորիա

Հիվանդանոցներում վարակակիրների բուժումը կնվազեցնի հիվանդության բարդացման եւ մահվան դեպքերը. հայտարարություն

Հիվանդանոցներում վարակակիրների բուժումը կնվազեցնի հիվանդության բարդացման եւ մահվան դեպքերը. հայտարարություն

Հարկ է նշել, որ առողջապահական համակարգի ճիշտ կառավարման պարագայում հնարավոր է անհամեմատ ավելացնել հիվանդանոցային ռեսուրսներն՝ ապահովելով հիվանդոցային բուժում հնարավորինս շատ կորոնավիրուսի վարակակիրների համար։ Այս մասին հայտարարություն է տարածել COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը խիստ մտահոգություն են առաջացնում: Վարակակիրների թվի կտրուկ աճը պայմանավորված է նաեւ պարետատան կողմից կայացրած՝ անախտանիշ եւ թույլ ախտանիշներ ունեցող հիվանդների բուժումը տնային պայմաններում կազմակերպելու որոշմամբ, ինչը կիրառելի չէ մեր երկրում կորոնավիրուսի տարածման առկա սցենարի պարագայում:

Կառավարությունը վերոնշյալ որոշումը հիմնավորում է նրանով, որ առողջապահական համակարգն այլեւս ռեսուրսներ չունի վարակակիրներին հիվանդանոցային պայմաններում պահելու համար։

Հարկ է նշել, որ առողջապահական համակարգի ճիշտ կառավարման պարագայում հնարավոր է անհամեմատ ավելացնել հիվանդանոցային ռեսուրսներն՝ ապահովելով հիվանդոցային բուժում հնարավորինս շատ կորոնավիրուսի վարակակիրների համար։

Կոչ ենք անում հնարավորինս արագ ձեռնարկել հետեւյալ քայլերը․

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ռեսուրսներն օգտագործել այնպես, ինչպես նախատեսված է պատերազմական դրության ժամանակ, ինչը հնարավորություն կտա առկա 550 (ըստ բժշկական կենտրոնի անձնագրի՝ 650) մահճակալի փոխարեն ծավալել 1100 մահճակալ։

Վերագործարկել իշխանության կողմից ընդունած որոշումների արդյունքում օպտիմալացված բժշկական հիմնարկությունները, մասնավորապես՝ Երեւան քաղաքում գտնվող «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» կենտրոնը՝ 48 մահճակալային ֆոնդով, «Արմենիկում» բժշկական կենտրոնը՝ 52 մահճակալային ֆոնդով:

Համալրել մահճակալներով ու կադրային ռեսուրսով 5830 մ2 տարածքի վրա ծավալված, սակայն ընդամենը 40 մահճակալ ունեցող «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի առօրյայում չգործածվող մասնաշենքը(երը), ապահովել վարակակիրների ստացիոնար բուժում եւ վերահսկողություն:

Հիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսի վարակակիրների բուժումը թույլ կտա նվազեցնել հիվանդության բարդացման դեպքերը եւ հնարավորինս նվազագույնի հասցնել մահվան դեպքերը»։