Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը Հայաստանում դարձել է 11 221, մահերի գումարային թիվը՝ 176՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կառավարության նիստի մեկնարկին, որը վարչապետ Փաշինյանը վարել է հեռավար, քանի որ նա ևս վարակված է կորոնավիրուսով։
Երեկ ունեցել ենք մինչ օրս արձանագրված դեպքերի ամենամեծ թիվը՝ 697 նոր արձանագրված դեպք, որից 6 մահվան դեպք՝ նշեց նա։
Ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թվի աճի տեմպը չի փոխվել․ ծանր՝ 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի և թոքերի օդափոխության սարքերին միացված 15 հոգի։
«Կա նաև վտանգավոր տենդենց, որ դեպքեր ենք ունենում արտադրական կոլեկտիվներում։ Դրանից հետո հնարավոր է մեծ բռնկում, որովհետև մարտի սկզբին արձանագրված երկու մեծ օջախներից մեկի պատճառով է, որ վարակը շատ արագ տարածվեց երկրում՝ արտադրամասից և հիմա հնարավոր է փաստացի նման սցենար ունենանք։ Դրա համար շատ կարևոր է հենց արտադրական ձեռնարկություններում կանոնների պահպանումը՝ սկսած աշխատակիցների՝ աշխատավայր ժամանելուց մինչև տուն գնալը»,-ասաց առողջապահության նախարարը։
Նրա խոսքով՝ լարված է մնում ամենօրյա հոսպիտալացման իրավիճակը․ արձանագրված դեպքերի 15-20 տոկոսն է հոսպիտալիզացիայի կարիք ունենում, մնացածը մնում են տանը՝ պոլիկլինիկաների հսկողության տակ։
«Մենք ամենօրյա ռեժիմով, գրեթե ձեռքով տեղավորում ենք պացիենտնեին եղած մահճակալային ֆոնդի վրա։ Շատ կարևոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որ կարողանանք այդ պրոցեսը ինչպես մինչ օրս արել ենք՝ որևէ մեկին չենք թողել առանց բուժօգնության, շարունակենք հենց այդպես։ Հակառակ պարագայում շատ դժվար է լինելու այդ ամենը ապահովել և մեր գործողությունները պետք է սրանից բխեն»,-ասաց Արսեն Թորոսյանը։
Վարչապետ Փաշինյանն ընդունեց, որ խնդիրն, իսկապես, առողջապահական համակարգի սպասարկումն է դրա անհրաժեշտությունն ունեցող բոլոր քաղաքացիներին։
Բայց նշեց, որ պրոբլեմ կա առողջապահական համակարգից դուրս․ դա հակահամաճարակային կանոնների պահպանումն է։
«Մեր վերջին մոնիթորինգը ցույց է տալիս, որ հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չեն պահպանվում, ընդ որում, այստեղ մենք ունենք առավել մեծ ռիսկի գոտիներ, որից մեկը երեկվա արձանագրությամբ բանկային համակարգն է։ Խոսքը ոչ թե գրասենյակների ներսի մասին է, այլ, քանի որ թոշակների ստացման հետ կապված մեծ հոսք է լինում մարդկանց, պետք է վերահսկել հոսքը նաև գրասենյակային տարածքից դուրս»,-ասաց Փաշինյանը և ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հանձնարարեց վերահսկել։
Արթուր Ջավադյանը, ի տարբերություն վարչապետի, կարծում է, որ լավ արդյունքների են հասել՝ դիմակներ են բաժանում հերթ կանգնողներին, նոր սարքեր են տեղադրել, հորդորում են, որ սոցիալական հեռավորությունը պահվի։ Նա վստահեցրեց, որ ահազանգ եղել է միայն 2 մարզից, որոնցից մեկը, նրա համոզմամբ, պրովոկատիվ է եղել։
Մանրամասն՝ տեսանյութում․