կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-17 12:08
Աշխարհ

ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել միջուկային փորձարկումները. բյուջեից 10 մլն դոլար կտրամադրվի

ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել միջուկային փորձարկումները. բյուջեից 10 մլն դոլար կտրամադրվի

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը միջուկային փորձարկումները վերսկսելու լոբբինգ է անում: ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել նախագծի իրականացման համար 10 մլն դոլարի տրամադրմանը: Ամերիկյան համացանցային The Hill թերթը տեղեկացնում է, որ օրինագծի տեքստը հանրությանը դեռևս հասանելի չէ,սակայն Սենատը խոստացել է այն հրապարակել մոտակա օրերին. տեղեկացնում է yerkir.am-ը:

Պաշտպանական բյուջեում համապատասխան փոփոխությունն անելու նախագիծն առաջարկել է հանրապետական սենատոր Թոմ Քոթոնը: Նախագծում նշվում է, որ  հաջորդ ֆինանսական տարում նախատեսված է 10 մլն դոլարից ոչ պակաս գումար տրամադրել  անհրաժեշտության դեպքում միջուկային փորձարկումներ իրականացնելու համար:

The Hill-ի տվյալներով` փաստաթուղթը հավանության է արժանացել մեկ ձայնի առավելությամբ. Սենատի հանձնաժողովի 14 հանրապետականները քվեարկել են կողմ, 13 դեմոկրատները` դեմ: Ի պատասխան` դեմոկրատները նոր օրինագիծ են առաջադրել, որն ամբողջությամբ արգելում է նոր միջուկային փորձարկումները:

The Hill-ը հիշեցնում է, որ հունիսի սկզբին Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները նամակ էին ուղարկել Պենտագոն, որում նոր միջուկային փորձարկումների գաղափարը որակել էին «անընկալելի»:

Միջուկային փորձարկումների մասին բանավեճերի նոր ալիքը ամերիկյան իսթեբլիշմենթում սկսվել է այս տարվա մայիսին: Առիթ են դարձել Սպիտակ տան պնդումները, թե Ռուսաստանն ու Չինաստանը փոքր հզորության միջուկային զենքի փորձարկումներ են իրականացնում: Մոսկվան այդ մեղադրանքները հերքել է:

Վերջին անգամ միջուկային փորձարկումներ ԱՄՆ-ում իրականացվել են 1992 թվականին: Դրանից հետո նման սպառազինության արդյունավետությունը ստուգվել է համակարգչային թեստերի միջոցով: