|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է հիվանդության 6361 նոր դեպք 83 շրջաններում, հայտնել է COVID-19-ի դեմ պայքարում օպերատիվ շտաբը։ Դա մեկ օրվա ընթացքում առավելագույն աճն է։ Նախօրեին վարակվածների թիվն ավելացել է 5966-ով։ Ընդհանուր առմամբ գրանցված է հիվանդությամբ վարակման 80 949 դեպք, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։
Մեկ օրվա ընթացքում մահացել է 66 մարդ, նույն թվով մահվան դեպքեր են գրանցվել դրանից մեկ օր առաջ։ COVID-19-ի հետեւանքով մահացածների ընդհանուր թիվը կազմել է 747 մարդ։ Վերջին օրվա ընթացքում առողջացել է 517 մարդ, դուրս գրված պացիենտների թիվը հասել է 6767-ին։