|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Լիբանանի իշխանությունները Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգելու որոշում են կայացրել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լիբանանի կառավարության գլխավոր քարտուղար Մահմուդ Մակիի հայտարարությանը:
Մակին նշել է, որ որոշում է կայացվել մինչև օգոստոսի 18-ը հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգել մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ:
Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։