|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ «ազգային արտակարգ դրությունը»։
Ըստ Fars լրատվական գործակալության` Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է. «1979թ. նոյեմբերի 14-ին ԱՄՆ-ի՝ այն ժամանակվա նախագահը արտակարգ դրություն հայտարարեց Իրանի համար՝ երկրի ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տնտեսությանը սպառնացող ծայրահեղ վտանգի դեմ պայքարելու նպատակով»։
Հայտարարության մեջ ասվում է. «Իրանի հետ մեր հարաբերությունները դեռ չեն կարգավորվել, և Իրանի հետ 1981 թվականի հունվարի 19-ի պայմանավորվածությունների կատարման գործընթացը շարունակվում է։ Այդ իսկ պատճառով 1979 թվականի նոյեմբերի 14-ին հայտարարված ազգային արտակարգ դրությունը և միջոցառումները պետք է շարունակվեն 2021 թվականի նոյեմբերի 14-ից հետո։ Այդ կապակցությամբ ես երկարաձգում եմ Իրանի նկատմամբ արտաքին դրությունը»։
Իրանի նկատմամբ ԱՄՆ կառավարության գործողությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ նոյեմբերի 29-ին Վիեննայում պետք է վերսկսվեն բանակցությունները Իրանի և 4+1 խմբի միջև Համագործակցության համապարփակ համաձայնագրի վերականգնման շուրջ։