|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Տեղեկացրել էինք` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ըստ «Ռիա Նովոստի» գործակալության, «Комсомольская правда» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Մոսկվան և Երևանը ավարտում են փաստաթղթի մշակումը, որը երաշխավորում է Հայաստանում օտարերկրյա զինվորների բացակայությունը:
Այդ կապակցությամբ Yerkir.am-ը հարց է ուղղել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին՝ ցանկանալով ճշտել, թե ինչ օտարերկրյա զինվորների մասին է խոսքը: Ի պատասխան մամուլի խոսնակը պատասխանել է. «Կոնտեքստից հասկանում ենք, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորատորիաների մասին: Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում: Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները »: