|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուս մասնագետներն արդեն կորոնավիրուսի 10 մլն թեստավորում է իրականացրել. այս մասին տեղեկացնում «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը։
«Մայիսի 28-ի դրությամբ իրականացվել է 10.000.061 լաբորատոր հետազոտություն՝ մարդկանց մոտ կորոնավիրուսի հայտնաբերման համար, այդ թվում արտերկրից ժամանածների», - նշվում է հաղորդագրության մեջ։
Մայիսի 26-ին կազմակերպությունը հայտնել էր 9 մլն թեստավորման մասին։ Այսինքն երկու օրում 1 մլն թեստավորում է իրականացվել։
Ներկայումս բժշկական վերահսկողության տակ են գտնվում 305 հազար մարդ։ Երկրում գրանցվել է վարակման 387,623 դեպք՝ 4,374 մահվան ելքով։