Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-03-03 09:37
Հասարակություն

Երեկ իմ ուղիղ եթերից հետո ևս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով. Փաշինյան

Երեկ իմ ուղիղ եթերից հետո ևս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով. Փաշինյան

Սիրելի հայրենակիցներ, երեկվա իմ ուղիղ եթերից հետո եւս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր միակ հաստատված ախտորոշմամբ պացիենտը վիճակը նույնն է. նույնիսկ ջերմություն չունի: «Գոլդեն փելիսի» ժողովուրդը նույնպես լավ են:

Եթե իրավիճակում փոփոխություն լինի՝ կտեղեկացնեմ: Եթե այս թեմայով բան չհաղորդեմ, ուրեմն ամեն ինչ այնպես է, ինչպես գիտեք: Դուխով»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 2-ին, վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնում էր կորոնավիրուսի հետևանքով ՀՀ-ում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև նախկինում 9 քաղաքացու մոտ հնարավոր կորոնավիրուս հայտնաբերելու թեմային:

Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ օրերս ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Հիվանդը Հայաստան էր ժամանել Իրանի մայրաքաղաք Թեհրանից. այժմ նա և օդանավում գտնվող մնացած անձինք  Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում են՝ գտնվում են կարանտինում: